Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների առավելության կանոնները
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների (տրամվայ, ավտոբուս, տրոլեյբուս) երթևեկության առավելությունը սահմանվում է հետևյալ կանոններով`
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի մոտ վարորդները պետք է զգուշությամբ վարեն և պատրաստ լինեն կանգ առնելու:
Արգելվում է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերում և դրանցից 15 մ-ից պակաս հեռավորության վրա կանգառ կատարելը: