Վազանցի կանոնները և սահմանափակումները
Վազանցը պետք է կատարվի ձախից: Արգելվում է վազանց կատարել աջից, բացառությամբ այն դեպքերի, երբ վազանցվող տրանսպորտային միջոցը ազդանշան է տալիս ձախ շրջադարձի (հետադարձի) մասին և սկսել է վերադասավորվել:
Վարորդը, նախքան վազանց կատարելը, պետք է համոզվի, որ հարևան երթևեկության գոտին ազատ է և վազանց կատարելուց հետո կարող է վերադառնալ նախկին գոտի՝ չստեղծելով խոչընդոտ այլ տրանսպորտային միջոցների համար:
Վարորդը պետք է վազանց կատարելուց առաջ տա ազդանշան համապատասխան ուղղության շրջադարձի լուսային ցուցիչով:
Վազանց կատարելուց հետո վարորդը պետք է անմիջապես վերադառնա նախկին գոտի՝ չստեղծելով խոչընդոտ վազանցվող տրանսպորտային միջոցի համար:
Արգելվում է վազանց կատարել`
Արգելվում է վազանց կատարել`
Վարորդը, որին վազանց են կատարում, պետք է չբարձրացնի արագությունը և չստեղծի խոչընդոտ վազանց կատարող տրանսպորտային միջոցի համար: