Ը
Բաժին 1

Ընդհանուր դրույթներ

Հիմնական հասկացություններ և սահմանումներ ճանապարհային երթևեկության կանոնների մասին

1
📋Կանոն

Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոններով (այսուհետ` կանոններ) սահմանվում է ճանապարհային երթևեկության միասնական կարգ` Հայաստանի Հանրապետության տարածքում` կարգավորելով ճանապարհային երթևեկության ընթացքում օգտագործվող լուսացույցի, կարգավորողի ազդանշանների, վթարային, հատուկ ազդանշանների, տրանսպորտային միջոցների արտաքին լուսային սարքերի և ձայնային ազդանշանների կիրառման, տարբեր պայմաններում երթևեկության, երթևեկության արագությունը կանոնակարգելու, վազանց, կանգառ և կայանում, խաչմերուկների անցում, հետիոտնային անցումների հատում, տրանսպորտային միջոցների քարշակում, ուսումնական վարում, մարդկանց և բեռների փոխադրում իրականացնելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև երթևեկությունը կարգավորող նշանները:

2
📋Կանոն

Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն:

3
📋Կանոն

Կանոններում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`

💡

Ուսուցողական խորհուրդներ

  • • Կարդացեք յուրաքանչյուր կանոնը ուշադիր
  • • Ուշադրություն դարձրեք կարմիր նշված արգելված կանոններին
  • • Կապույտ նշված կանոնները պարտադիր են
  • • Ընդլայնեք ենթակետերը՝ ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար